Այս տարի նշում ենք Հայաստանի հետ մեր գերազանց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան: «Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ համաձայնեցինք, որ բարձր ենք գնահատում բարիդրացիական հարաբերությունները, որ ժողովրդավարական նույն արժեքները կրող ենք: Մենք դա հենց այնպես չենք ասում, մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում: Մենք պետք է նաեւ գնահատենք այն, որ Եվրոպական խորհրդարանը զեկույց հրապարակեց այս տարի, որտեղ ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում: Մենք պետք է սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը եւ աջակցենք երկրին: Ես համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում: Հայաստանն այսկերպ առաջ է գնում եւ սա շահագրգռող գործոն է հետագա բարեփոխումների համար»,-ասաց նա: Չեխիայի վարչապետն ընդգծեց, որ երկու կողմերն էլ հույս ունեն, որ համագործակցությունը կընդլայնվի, կխորանա տարբեր ոլորտներում: «2022-ի հոկտեմբերին վարչապետը մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին, որտեղ խոսեցինք բազմաթիվ գլոբալ հարցերի, մարտահրավերների, նաեւ ռուսական ագրեսիայի մասին, եւ կարողացանք կազմակերպել վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Այդ իմաստով Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել քայլ անել դեպի առաջ հայ-ադրբեջանական հարաբերություններում»,-ասաց նա:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03