2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ հնդկացորենի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 18.5%-ով, ոսպինը՝ 13.9%-ով, ալյուրինը՝ 8.4%-ով, բրնձինը՝ 6.9%-ով, ոլոռինը՝ 6.1%-ով, լոբունը՝ 3.3%-ով, մակարոնեղենինը՝ 1.9%-ով, ձավարինը՝ 1.8%-ով, հաճարինը` 1.7%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 2.2%, 3.2%, 1.4%, 1.9%, 0.2%, 2.1%, 0.3% և 0.8%-ով: 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 3.4%, 2.2%, 0.4%, 0.9% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում: 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գրանցվել է տավարի մսի 17.3%, գառան մսի՝ 1.3% գնաճ և խոզի մսի՝ 13.0% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2%, 0.2% և 1.5% գնանկում: Ձվի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով: Ըստ վաիճակագրության՝ 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 28.9%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 5.2%-ով: Դրան զուգընթաց, թռչնամսի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 0.4%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ գրանցվել է 0.4% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով:
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47