Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանքարն այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը և պայմանավորվել են շարունակել հետևել միջպետական հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին։ Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ
«Կայացել է մտքերի վստահելի փոխանակում երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերի, ներառյալ` առաջիկա շփումների ժամանակացույցի, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, – նշել են նախարարությունում։ – Կողմերը համաձայնության են եկել շարունակել հետևել միջպետական հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին»։
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, կողմերը հաստատել են իրենց նպատակադրումն ուժեղացնելու համակարգող միջոցառումները՝ մշակելու ընդհանուր մոտեցումներ կարևորագույն միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՇՀԿ-ում, BRICS-ում, ՄԱԿ-ում և Մեծ քսանյակում փոխգործակցության շրջանակներում:
«Նախարարները բարձր գնահատական են տվել մեր երկրների ռազմավարական գործընկերության առանձնապես արտոնյալ առանցքային ուղղություններում համագործակցության դինամիկային», – հավելել են նախարարությունում:
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14