Համաշխարհային ուղեւորատար ավիափոխադրումների ծավալը մարտին տարեկան կտրվածքով աճել է 52,4 տոկոսով։ Այս մասին ասվում է օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) մամուլի հաղորդագրության մեջ: Միեւնույն ժամանակ, միջազգային ուղեւորափոխադրումների ծավալը մարտին աճել է տարեկան 68,9 տոկոսով, ներքին փոխադրումները՝ 34,1 տոկոսով։ Ասոցիացիայի տվյալներով՝ տարեկան կտրվածքով ամենաուժեղ աճը գրանցվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+158,9 տոկոս) եւ Աֆրիկայում (+66,1 տոկոս): Նկատելի աճ է գրանցվել Մերձավոր Արեւելքում (+40,4 տոկոս) եւ Եվրոպայում (+37 տոկոս): Մի փոքր ավելի թույլ աճ է գրանցվել Հյուսիսային (+16,9 տոկոս) եւ Լատինական Ամերիկայում (+19,9 տոկոս): «Օրացուցային տարվա առաջին եռամսյակն ավարտվել է ավիափոխադրումների պահանջարկի ուժեղ նոտայով...Դա տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխադրողների պահանջարկի գրեթե եռակի աճի շնորհիվ՝ կապված Չինաստանի աշխատանքի վերսկսման հետ։ Կարեւոր է, որ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթների տոմսերի վաճառքը տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ վստահ աճը կշարունակվի նաեւ Հյուսիսային կիսագնդում ճանապարհորդությունների ամառային սեզոնի գագաթնակետին»,-ասվում է IATA-ի գլխավոր տնօրեն Վիլի Ուոլշի հայտարարության մեջ։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01