«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սեւծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, եւ նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․
«Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայցեւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլեւ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար»
Խոսել է Լաչինի միջանցքը 5 ամիս փակ պահելու եւ ադրբեջանցիների տեղադրած անցակետի ու սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ իրավիճակը «չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար»:
ՀՀ պատվիրակությունը տեղակայված է եղել «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կազմակերպվել էր միջոցառումը։ Իսկ հյուրանոցից դուրս պաշտոնական ճաշերին մասնակցել է՝ հրավիրողի տրամադրած անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցել է Ուկրաինային, չնայած կարծիք կար, որ նա, պատերազմով պայմանավորված, հրաժարվելու է, եւ նախագահությունն անցնելու է Հայաստանին։ Որոշվել է, որ նիստերը տեղի կունենան Ստամբուլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02