Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի եւ պարեկների մասնակցությամբ երեկ՝ մայիսի 4-ի երեկոյան, տեղի է ունեցել ծեծկռտուք։ NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 492-րդ հոդվածի 3-դ մասով (պարեկների նկատմամբ բռնություն գործադրելը)։ «Վարույթի շրջանակում դեպքի վայրից ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկը Ճամբարակի քաղաքապետն է»,- ասաց Աբրահամյանը։ Գոռ Աբրահամյանը դեպքից այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ կոմիտեն քիչ անց հայտարարություն կտարածի։
Նշենք, որ Hayastan.news-ի տեղեկություններով Վազգեն Ադամյանը մեքենայի մեջ նստած է եղել, երբ նրան են մոտեցել պարեկներն ու պահանջել, որ ներկայացնի փաստաթղթերը, ենթարկվի սթափության փորձաքննության։ Ադամյանը բացատրել է, որ ինքը մեքենան չի վարում, ոչ մի խախտում չի անում, ընդամենը մեքենայի մեջ նստած է՝ ինչո՞ւ պետք է փորձաքննության ենթարկվի։ Սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Պարեկները, տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել, հատուկ ջոկատայիններ են հրավիրել։
20:45
19:42
19:32
17:32
17:13
16:58
16:43
16:29
16:13
15:56
15:45
15:28
15:13
14:55
14:36
14:19
14:05
13:39
13:23
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15