ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ հաջորդ խորհրդարանը կլինի շատ ավելի բարեփոխված, սակայն դժվարացավ ասել, թե ՀՀԿ-ականներից ովքեր կմնան:
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, թե փոփոխությունները շատ դինամիկ են և միտված են բոլոր ոլորտներին:
«Իհարկե, կար նաև հանրային պահանջ, որպեսզի ԱԺ-ն ևս բարեփոխվի, քանի որ նոր Սահմանադրությամբ շատ մեծ գործառույթներ ունի ԱԺ-ն և պատասխանատվությունը շատ մեծանում է, իսկ պատգամավորների թիվը՝ սահմանափակվում։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունը շատ կարևոր է և պետք է քաղաքականապես հասուն, գրագետ պատգամավորների ընդգրկել»,- ասաց նա՝ շեշտելով, որ դա վերաբերում է բոլոր կուսակցություններին:
«Կուսակցությունները պետք է իրենց ներսում աշխատեն և կարողանան իրենց ներուժը համախմբել, կոնսոլիդացնել, որպեսզի ավելի լավ ներկայանան»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե իսկ քանի տոկոսով ՀՀԿ-ն կվերափոխվի, գուցե ՝ 80 և ավելի տոկոսով, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել քանի տոկոսով, բայց, իհարկե, կյանքը փոխվում է: Իրականում իմ տեսակետն այն է, որ ԱԺ պատգամավորն ինչքան փորձառու է, այդքան լավ ԱԺ-ի համար, բայց խոսքն այն պատգամավորների մասին է, որոնք աշխատում են օրենսդրական ոլորտում և ընտրողների հետ հանդիպումներում են ակտիվ, որովհետև ամենակարևորը, կարծում եմ, այդ հանդիպումներ են, պետք է մարդկանց լսել, աջակցել և հանրության ձայնը բերել ԱԺ: Այդ առումով փոփոխության կարիք կա, բոլորը դա գիտեն և կարծում եմ, որ և՛ մեր կուսակցությունում, և՛ մնացած կուսակցություններում այդ փոփոխությունները կլինեն»:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44