Նախ, պետք է խաղաղության պայմանագրի տեքստը լինի մաքսիմալ պարզ, հասկանալի, հնարավորինս քիչ տարընթերցումների տեղիք տվող: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ շերտը այն է, որ կողմերը պետք է ունենան մեխանիզմ այդ պայմանագիրն իրականացնելու համար: Այսինքն պետք է լինի համատեղ հանձնաժողով: Այդ հանձնաժողովը կարող է աշխատանքի արդյունքում չգալ համաձայնության: Պետք է հստակ լինի, թե որն է այն մարմինը, որտեղ կայացրած որոշումը կլինի վերջնական: Հիմա մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում: Թվում է, թե միջազգային երաշխիքները կամ երաշխավորները հաջորդ հարկում են, բայց կարող է այս երկրորդ հարկում այդ համատեղ հանձնաժողովն ունենա երրորդ կողմ, որի քվեարկությաւնը լինի որոշիչ: Եթե մեկը կողմ է, մյուսը դեմ է, երրորդ անաչառ կողմի քվեարկությունը լինի որոշիչ»,-ասաց նա: Փաշինյանի խոսքով, հաջորդ խնդիրը վեճերի լուծման մեխանիզմներն են. «Օրինակ, Հայաստանը կարծում է, որ մի X ինստիտուտ պետք է լինի այդ մարմինը, Ադրբեջանը կարծում է, որ այլ պետք է լինի այդ մարմինը: Միջազգային երաշխիքների եւ երաշխավորների հարցում կան մի քանի տարբերակներ առաջարկվող, որոնք կարող են հավասարապես վստահելի լինեն, բայց փաստն այն է, որ մենք դեռեւս լուծում չունենք այս հարցում»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56