ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պնդում է, որ դեռ 2011 թվականին Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հասկացել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը միայն «ժամանակի հարց է»։ Քլինթոնի պնդումները մեջբերում է Financial Times-ը։ Նախկին նախագահը նրանց հետ զրուցել է Նյու Յորքում՝ Carlyle Group ներդրումային հիմնադրամի ղեկավարի հետ հանրային զրույցում։ Խոսքը գնացել է այդ թվում՝ Ուկրաինային օգնելուն։ Քլինթոնն ասել է, որ Պուտինի հետ Ուկրաինայի մասին խոսել է 12 տարի առաջ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Ռուսաստանի ներկայիս նախագահը այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ «Պուտինը 2011 թվականին՝ Ղրիմի բռնակցումից երեք տարի առաջ, ինձ ասաց, որ համաձայն չէ այն համաձայնության հետ, որը ես ձեռք եմ բերել իր նախորդի՝ Բորիս Ելցինի հետ», - ասել է Քլինթոնը։ Խոսքը 1994 թվականին ստորագրված Բուդապեշտի հուշագրի մասին է, որով ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ երաշխավորում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նրա տարածքից միջուկային զենքը հեռացնելու դիմաց։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02