«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանցի տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել։ Պատճառն օնլայն առեւտուրն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն փոքր-ինչ մեղմելու փոխարեն, ավելի է սրում։
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տնտեսվարողների խոսքերով՝ իրենք ստիպված են լինելու փակել իրենց խանութները, առեւտրի կետերը, քանի որ օնլայն առեւտրի պատճառով չեն կարողանում ապրանք վաճառել. մեծացել է այն հաճախորդների թիվը, որոնք նախընտրում են էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով ձեռք բերել իրենց ուզած հագուստը, կոշիկը, պայուսակը կամ այլ իր։ Նման իրավիճակ առաջացել է ՀՀ մարզային քաղաքներում, որտեղ 4 եւ ավելի աշխատատեղ ունեցող խանութները սկսել են կամաց-կամաց փակվել՝ կուտակելով մեծ պարտքեր։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի՞նչ է անում այս խնդիրը լուծելու համար։ Պարզվում է՝ ոչինչ։
«Ժողովուրդ» օրաթերթը տնտեսվարողների մտահոգությունները փոխանցեց նախարարին, սակայն նրա կարճ, անտարբեր պատասխանը խիստ զարմացրեց մեզ. «Կանխատեսված էր դա։ Դա բիզնես ռիսկ է»։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց եւս մեկ անգամ նախարարից հետաքրքրվել, թե ինչ է ձեռնարկում տնտեսվարողներին այս հարցում աջակցելու համար։ «Էն օրը Ազգային Ժողովում պատգամավորներից մեկը հարց էր տվել, ասում է՝ գյուղացիները կաղամբ են աճեցրել, չեն կարողանում ծախեն, ինչ որ ծրագիր ունե՞ք, որ ծախեն։ Ասում եմ՝ ոչ, մենք կաղամբ գնելու ծրագիր չունենք։ Նույն ձեւի մենք «Փեթակ»-ների, Չինաստանից եւ Թուրքիայից կարգոյով, առանց հարկերը վճարելու ներմուծող եւ առանց տեխնոլոգիական հագեցվածության ընկերությունների, խանութների բիզնեսը փրկելու ծրագիր չենք կարող ունենալ։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում բիզնեսը լինի մեծ կապիտալով, բարձրակարգ, տեխնոլոգիապես հագեցած բիզնես»,- նկատեց երկրի տնտեսության համար «մտահոգ» նախարարը։
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ խանութների փակվելուն զուգահեռ՝ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված դառնում են գործազուրկ։ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին այս խնդիրն ամենեւին չի հետաքրքրում. «Մեզ աշխատատեղերը չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում են բարձրակարգ եւ մրցունակ բիզնեսները։ Աշխատատեղերը հետեւանք է, ոչ թե նպատակ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02