«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է․ վերջին 1 ամսվա ընթացքում դատախազությունը 13 պետական գնում է կատարել, որոնցից եւ ոչ մեկը մրցույթով տեղի չի ունեցել, այլ մեկ անձից գնման ընթացակարգով։ Մինչդեռ մեկ անձից գնումների ընթացակարգը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում եւ նախատեսված է այն դեպքերի համար, երբ անհետաձգելի գնում պետք է կատարվի, եւ ժամանակ չկա, որ մրցույթով անեն։
Օրինակ՝ դատախազության ծրագրային սպասարկումը հանկարծ խափանվել է, կաթվածահար է եղել դատախազության աշխատանքը, եւ անհապաղ պետք է դա վերականգնելու ծառայություն գնվի, որպեսզի դատախազության աշխատանքը չկանգնի։ Կամ՝ խոշոր հրդեհ է տեղի ունեցել, եւ փրկարար ծառայությունը շատ արագ պետք է հրշեջ մեքենաներ ձեռք բերի եւ այլն։
Բայց վերջին 1 ամսվա ընթացքում Գլխավոր դատախազությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնել է մեկանգամյա օգտագործման բաժակներ՝ 150 հազար դրամի, սեղաններ՝ 708 հազար դրամի, հուշանվեր՝ 29 հազար եւ 35 հազար դրամի, հուշանվեր-տուփ՝ 140 հազար դրամի, մակաբույծների ոչնչացման ծառայություն՝ 300 հազար դրամի, 2 հատ «ղեկավարի բազկաթոռ»՝ 282 հազար դրամ արժողության, ծաղկեպսակ՝ 35 հազար դրամ, խմելու ջուր՝ 25 հազար 200 դրամ, շինարարական ապրանքներ՝ 236 հազար դրամ, շինանյութ՝ 31 հազար 500 դրամ, նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում՝ 995 հազար դրամ։
Այսինքն՝ որեւէ անհետաձգելի գնում դատախազությունը չի կատարել, որը կարող էր արդարացնել մեկ անձից գնման փաստը։ Խմելու ջուրը, բազկաթոռն ու սեղանը, շինապրանքները եւ մակաբույծների ոչնչացումը պետք է օրեր առաջ նախատեսած եւ գնումների պլանում ընդգրկած լինեին։ 2023 թվականի ընթացքում դատախազությունը շուրջ 90 պետական գնում է կատարել, որոնցից 60-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02