Իրանի Իսլամական Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչներն ուրբաթ պայմանավորվել են ավելացնել ուղիղ չվերթները եւ նավարկային ուղի գործարկել՝ երկու երկրների միջեւ ապրանքատնտեսական հարաբերություններն ակտիվացնելու նպատակով, տեղեկացրել է Tasnim-ը։ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը, որն ուղեկցում էր ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս նրա երկօրյա այցի ընթացքում, ուրբաթ բանակցություններ է վարել իրանցի առեւտրականների հետ Իրանի եւ Սիրիայի զարգացման կենտրոնատեղիում։ Նա հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Իրանը եւ Սիրիան ուսումնասիրել են առեւտրային պատնեշները վերացնելու հնարավորությունները, որոնց բախվում են իրանցի գործարարները Սիրիայում։ Իրանի եւ Սիրիայի միջեւ օդային կանոնավոր կապի, ապրանքների ներմուծման եւ արտահանման պլանավորման բացակայությունը, ինչպես նաեւ Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ ամեն շաբաթ կանոնավոր չվերթների անհրաժեշտությունը հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական թեմաներն էին։ Հանդիպման ընթացքում Իրանի ճանապարհների նախարարը տեղեկացվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերջին իրավիճակի մասին։ Բազրփաշը հայտարարել է, որ ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի օգնի իրանցի գործարարներին ամրապնդել քաղաքական եւ առեւտրային կապերը բարեկամական երկրների հետ, ինչպես նաեւ զարգացնել ծովի վրա հենվող տնտեսությունը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02