Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կիրակի ժամանել է Հարավային Կորեա, քանի որ Սեուլը և Տոկիոն ձգտում են վերականգնել իրենց «մաքոքային դիվանագիտությունը» և Փհենյանի կողմից աճող միջուկային սպառնալիքի իրավիճակում բարելավել հարաբերությունները, հաղորդում է AFP-ն։
Սա Հարավային Կորեա Ճապոնիայի վարչապետի առաջին այցն է տաս տարվա դադարից հետո։ Սկզբում նա գնացել է Սեուլի Ազգային գերեզմանոց, որտեղ հուղարավորված են պատերազմի վետերանները, այդ թվում՝ ճապոնական գաղութարարության դեմ պայքարի մասնակիցները, որպեսզի ծաղիկներ դնի և վկայաբերի իր հարգանքը։
Նույն օրն ավելի ուշ Կիսիդան կհանդիպի Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին, որը Ճապոնիայի հետ հարաբերությունների վերականգնումը առաջնահերություն է դարձրել իր վարչակազմի համար։ Յունն ավելի վաղ այցելել էր Տոկիո։ Հարևան երկրները երկուսն էլ ԱՄՆ-ի դաշնակիցներն են անվտանգության ոլորտում, սակայն երկար ժամանակ տարաձայնոթւյուններ ունեին պատմական հարցերում՝ կապված Ճապոնիայի դաժան գաղութարար զավթման հետ։
Սակայն անցյալ տարի պաշտոն զբաղեցնելով՝ Յունը փորձեց թաղել պատերազմի կացինը, ավելի վաղ հայտարարելով զոհերին փոխհատուցում վճարելու ծրագրի մասին առանց Տոկիոյի անմիջական մասնակցության, քայլ, որն անսովոր էր երկրի ներսում։
Տասնյակ հարավկորեացիներ շաբաթ հավաքվեցին իրենց բողոքն արտահայտելու Կիսիդայի այցի դեմ, հայտարարելով, որ պատերազմական ժամանակի Ճապոնիայի թշնամանքը պետք է դառնա կիրակնօրյա հանդիպման գլխավոր թեման։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02