«Պատմության ընթացքում եղել են դժբախտություններ, մեր ժողովուրդն ունեցել է կորուստներ, եղել են դավաճաններ և դրանց հետևանքով կորցրել է նաև Շուշին, բայց կարողացել է իր մեջ ուժ գտնել, հետևաբար հաղթական դրոշով, աղոթքով, սպիտակ խաչով վերադառնալու Շուշի»,-«Հայելի» ամուլի ակումբում հայտնեց «Համախմբում» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը:
Նա հայտարարեց, որ այդ հաղթանակի օրը կրկին գալու է՝ ի հեճուկս իշխող «հանցախմբի»: Հիշելով, որ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը կոչվում էր «Հարսանիքը լեռներում»՝ բանախոսն ասաց. «Այդ հարսանիքը լեռներում անելու համար, Վազգենի հոգին փառավորելու, տոնը Շուշի տանելու համար մեզ պետք է մի լավ թաղում կազմակերպել Երևանում: Երևանում պետք է թաղել դավաճանությունը, թրքասիրությունը, ազգադավությունը, սրիկայությունը, ստորությունը, սուտը և Եռաբլուրից վերցնելով դրոշը շարժվենք Արցախ»: Նա հայտարարեց, որ մեր ժողովրդի համար դժբախտություն էր, որ Փաշինյանը վարչապետ ընտրվեց Շուշիի գրաման օրը՝ մայիսի 8-ին և հիշեցրեց բոլոր խոստումները, որը նա տրվել է այդ օրը հայ ժողովրդին: Ղազարայնը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդն ուրախ, ոգևորված է այնքան, որքան Շուշիի ազատագրման օրը և այն պետք է ծառայեցնել արցախյան ազատամարտին արդյուքների ամրապնդմանը և մայիսյան հաղթանակին՝ մեջբերում անելով նրա ելույթից. «Սիրելի՛ արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ուենցած սիրո և համերաշխության հեղափոխությունը, ոչ միան որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդին և արցախի պետականության համար»: Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև վերջին այցի ժամանակ Չեխիայում Փաշինյանի արած հայտարարություններին՝ նկատելով, որ այցի արդյուքներում հայ-չեխական հարաբերությունների վերաբերյալ որևէ ձեռքբերում չկա, դրա փոխարեն կրկին հնչել են տարակուսելի հայտարարություններ: Բանախոսը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, երբ նա հայտարարել էր. «Եթե առաջիկա 2-3 տարիների ընթացքում պահենք մեր պետությունը, ապա այն կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում»: «Համախմբում» շարժման ներկայացուցիչը նկատեց, որ նման բան է ասում 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընրվելիս «հզոր» ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնելով, որ Փաշինյանը նաև ասել է, թե 4 կողմից ցանկանում են վերացնեն հայկական պետությունը՝ Ղազարյանն ասաց. «Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը, ինքը ուզո՞ւմ է վերանցել Հայաստանը, թե՞ Ռուսաստանը, բա մենք գիտեինք, թե նրանք մեր բարեկամ երկրներն էին: Գնացել հանդիպել է Պարսկաստանի նախագահին և դրանից եզրակցությո՞ւն ես արել, որ նա ցանկանում է Հայաստաննը վերացնի՞»: Բանախոսը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե ԱՄՆ-ն էլ է ցանկանում վերացնել Հայաստանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55