Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաժողովն անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո և համախմբում է ոլորտի ղեկավարներին: Կրթության համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Educational Testing Service» (ETS) ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանրակրթական դպրոցների կրթական մակարդակների անցումների գնահատման, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչին համահունչ տարրական դպրոցից միջին, միջինից ավագ և ավարտական քննությունների կազմակերպման ու գնահատման ուղղություններով համագործակցության վերաբերյալ հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ուսանողների գնահատման ուղղությամբ համագործակության հնարավորությանը, հատկապես ընդունելության, ուսումնառության ընթացքում առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների մասնագիտական զարգացման և ուսումնառության վերջին տարում կարիերայի նախապատրաստման գնահատման ուղղություններով: Միջազգային գործընկերների կողմից ներկայացվել է նաև «PIAAC» համակարգի միջոցով կազմակերպվող մեծահասակների գրագիտության գնահատման համակարգը: Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով՝ «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում: Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։ Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցում են ավելի քան 118 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1000 պատվիրակ ամբողջ աշխարհից:
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01