ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի որակի վերահսկման սանիտարական վարչությունը (FDA) կոչ է անում սպառողներին եւ առողջապահական ծառայություններ մատուցողներին դեն նետել COVID-19-ի հետ կանչված տնային թեստերը՝ բակտերիալ աղտոտման «լուրջ մտահոգությունների» պատճառով, որը կարող է հանգեցնել վարակների:
Ըստ USA Today-ի՝ խոսքը SD Biosensor-ի փորձնական տնային թեստերի մի քանի խմբաքանակների մասին է, որոնք տարածվել են Roche Diagnostics-ի կողմից: Այս թեստերը, ըստ երեւույթին, վարակված են եղել այնպիսի օրգանիզմներով, ինչպիսիք են էնտերոկոկերը, էնտերոբակտերները, կլեբսիելները եւ սերատիայի տեսակները:
FDA-ն եւ Roche Diagnostics-ը հստակ տեղեկատվություն չունեն, թե որքան պոտենցիալ վտանգավոր թեստի հավաքածու է վաճառվել: Մոտ 500,000 թեստ փոխանցվել է CVS Health-ին, եւս 16,000-ը՝ Amazon-ին: Միաժամանակ պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներից ոչ մեկը չի տարածվել դաշնային թեստավորման ծրագրերի շրջանակներում։
Մասնագետները խորհուրդ են տալիս դեն նետել թեստերը 44 պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներից, որոնց մասին տվյալները կարելի է գտնել FDA-ի կայքում։ Գործակալությունը զգուշացնում է, որ փորձանոթների հեղուկ լուծույթը չի կարելի թափել կոյուղի:
FDA-ն հայտարարում է, որ որեւէ հաղորդում չի ստացել այս թեստերի տնային օգտագոծման հետեւանքով առաջացած խնդիրների մասին: Այնուամենայնիվ, այն մարդկանց, ովքեր օգտագործել են պոտենցիալ վտանգավոր խմբաքանակներից թեստավորման հավաքածուներ եւ ունեն վարակի նշաններ (տենդ, արտադրություն կամ աչքերի կարմրություն), FDA-ն կոչ է անում դիմել բժշկական օգնության: Մաշկը կամ աչքերը, որոնք շփվել են փորձանոթի հեղուկի հետ, պետք է լվանալ ջրով:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56