Ամերիկյան կողմը նման բաներ կիրառել է, երբ հակամարտող կողմերին նմստըեցնում է սեղանի շուրջ եւ փորձում մի քանի օրվա ընթացքում նրանց դիրքորոշումները մոտեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Վաշինգտոնում կայացած 4-օրյա բանակցություններին: Նա հիշեցրեց, որ նման բան արվել է Քեմփ Դեւիդում, երբ Իսրայելի եւ Եգիպտոսի հաշտությունը կայացավ.
«Փորձ արվեց Քի Վեսթում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին բերել էին Ֆլորիդա: Սա նմանատիպ մի փորձ էր, բայց երեւում էր, որ մի փոքր ավելի փոքր մասշտաբի փորձ էր եւ ակնհայտ էր, որ անպատրաստ էր, որովհետեւ իրականում ղեկավարների մակարդակով չէր արվել, արվել էր ԱԳ նախարարների մակարդակով: Երեւում էր, որ հաջողության երաշխիք չկար: Իրականում պարզեց՝ իսկապես, դա չկայացավ: Դա նաեւ պետք է բացատրել նրանով, որ այսօր ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնություն կա՝ ռուսական եւ արեւմտյան: Այդ նախաձեռնություններն իրար հետ մրցակցում են, հետեւաբար, մեկը մյուսին խանգարում են: Այնպես որ ակնկալել արագ լուծում, դժվար է, չնայած իրավիճակն այնպիսին է, որ եթե չլինի լուծում, կարող են լինել շատ աղետալի զարգացումներ»,-ասաց Զուրաբյանը:
22:28
20:45
19:42
19:32
17:32
17:13
16:58
16:43
16:29
16:13
15:56
15:45
15:28
15:13
14:55
14:36
14:19
14:05
13:39
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15