Ըստ The Guardian-ի հավաքած տվյալների՝ Մեծ Բրիտանիայում թռչնագրիպը պատճառ է դարձել մոտ 50 հազար վայրի թռչունների մահվան՝ երկու անգամ ավելի շատ, քան գնահատվում էր մինչ այդ։ Հավանաբար, այս թիվը կավելանա այս տարի, բեղմնավորման շրջանում։ H5N1-ի բարձր վարակիչ տեսակն առաջ է բերել թռչնագրիպի ամենամեծ բռնկումը Եվրոպայում, ինչը վերջին տասնամյակում հանգեցրել է թռչունների մեծ թվով եւ հանկարծակի ոչնչանալուն։ Բնապահպանները նախազգուշացնում են, որ սա կարող է նշանակել ծովային թռչունների որոշ տեսակների անհետացում, քանի որ հատկապես խիստ տուժել են հենց դրանք։ Արդեն այս տարի տեղեկություններ են եղել այն մասին, որ ամբողջ երկրում խիստ տուժել եմ սեւագլուխ ճայերը, որոնք բնավորվում են ապրիլի սկզբին՝ ծովային մյուս թռչուններից ավելի վաղ։ Թռչնաբանների տվյալներով՝ 2023թ. արգելոցներում սատկել է մոտ 1 200 թռչուն, որոնց մեծ մասը՝ սեւագլուխ ճայեր։ Wildlife Trust-ի բնապահպանները հայտարարել են, որ «առաջ երբեք նման մահացություն չեն տեսել» Յորքշիրում, North Cave Wetlands բնական արգելոցում, որտեղ սատկել է 2 000 բազմացող զույգերի 10 տոկոսը։ Բայց հույս կա, որ ամեն վատ բան մնացել է հետեւում։ Յորքշիրի WWF-ի շրջանային մենեջեր Դեւիդ Քրեյվենն ասել է. «Վիրուսի նախնական տարածումից հետո, որը հանգեցրել է մահացության արագ աճի՝ մինչեւ 10 տոկոս, այժմ նկատում ենք մահվան դեպքերի դանդաղում, ինչը հույս է տալիս, որ հիվանդությունը մարում է»։ The Guardian-ի տվյալները ցույց են տալիս, որ ավելի քան 36 000 թռչուն թռչնագրիպից սատկել է Շոտլանդիայում, ամենից շատ տուժել են ծովային եւ ջրլող թռչունները։ 2021-2022թթ. ձմռանը ոչնչացել էին մոտ 13 000 շպիցբերգենյան սպիտակայտ սագեր (ընդհանուր թվաքանակի մեկ երրորդը)։ Անգլիայում գրանցվել է 7 300 մահ, որոնք տեղի են ունեցել Նորթումբերլենդի երկու ափերի՝ Ֆառն կղզիների (մոտ 6 000 անկում) եւ Կոկե կղզու (մոտ 1 300 անկում) միջեւ, որտեղ ապրում են հազվադեպ թռչուններ, ինչպիսին են բեւեռային եւ սեւագլուխ ճայատեսակները։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02