Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը, նա մահացել է։ Այդ պահին ակումբում են եղել այնտեղ համակարգչով ֆուտբոլ խաղացողներ՝ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչներ։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կայքի տեղեկություններով՝ նշված ինտերնետային ակումբը պատկանում էր մահացածի ընտանիքին։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56