ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հարավային սահմանին տիրող քաոսին, հաղորդում է Fox News-ը: Այսպես կոչված 42-րդ բաժինը, որն ընդունվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որն իրականացվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ եւ խոչընդոտել է առողջական խնդիրների հետ կապված սաահմանը հատելուն, կորցրել է ուժը՝ ստիպելով հազարավոր միգրանտների ժամանել ամերիկա-մեքսիկական սահման՝ մուտք գործելու հույսով։ Մամուլին թույլ են տվել մտնել Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակ՝ ուրբաթ օրը Բայդենի եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի երկկողմ հանդիպման շրջանակում, սակայն Սպիտակ տան աշխատակիցները լրագրողներին վռնդել են դահլիճից, երբ նրանք սկսել են բղավելով հարցեր ուղղել Բայդենին։ Բայդենը մեկ րոպեից ավել լուռ նստել է, քմծիծաղ տվել, նույնիսկ ծիծաղել, երբ լրագրողներին վռնդել են դահլիճից։ Բայդենի վարչակազմը բախվում է ուժեղ քաղաքական լարվածության՝ ԱՄՆ հարավային սահմանին իր պահվածքի պատճառով, մանավանդ 42-րդ բաժնի՝ ուժը կորցնելուց հետո։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ Հոնդուրասից դեռահաս միգրանտ է մահացել ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվելու ժամանակ:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02