Դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղական արտադրության «Qadr-474» թեւավոր հրթիռը կարող է խոցել մինչեւ 2000 կիլոմետր հեռահարության թիրախներ: Նա նշել է, որ «Mahdavi» եւ «Soleimani» դասի նավերը համալրվել են մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռով։ Հրամանատարը հայտարարել է, որ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի պատվին անվանակոչված «Սոլեյմանի» առաջադեմ ռազմանավը զինված է եղել տարբեր տեսակի հրթիռներով՝ 200, 300, 750 եւ 2000 կիլոմետր հեռահարությամբ: Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը պատրաստվում են օգտագործել «ափ-ծով» դասի նոր թեւավոր հրթիռ, որն անվանվել է Աբու Մահդի ալ-Մուհանդիսի պատվին: «Abu Mahdi» հրթիռը եւ երկու այլ թեւավոր հրթիռներ՝ 750 կմ եւ 2000 կմ հեռահարությամբ, կարող են կառավարվել եւ թիրախավորել նոր թիրախ մինչեւ պայթյունը, եւ կարող են արձակվել նույնիսկ խորը ցամաքում եւ սարերից այն կողմ գտնվող տարածքներից՝ ծովային թիրախները խոցելու համար։ Հրամանատարը նաեւ հայտարարել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը «Soleimani» դասի չորս նավ կներկայացնեն ընթացիկ իրանական տարում (ավարտվում է 2024 թվականի մարտի 20-ին): Նա նշել է, որ նավերն անվանակոչվել են զոհված զորահրամանատարներ Սայյադ Շիրազիի, Հասան Բաքերիի, Աբու Մահդի ալ-Մուհանդիսի եւ Ռաիս Ալի Դելվարի անուններով:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02