Ուկրաինան հուսով է արևմտյան դաշնակիցներից մինչև 50 F-16 կործանիչներ ստանալ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ մարտական ինքնաթիռների թեման ուշադրության կենտրոնում լինի Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում և Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին:
«Ուկրաինան ցանկանում է ընդհանուր թվով 40-ից մինչև 50 F-16 կործանիչներ, որպեսզի երեք կամ չորս էսկադրիլիա ձևավորի իր երկինքը պաշտպանելու համար», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Սակի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ «ոչինչ չունի ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար»:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը, Զելենսկին ցանկանում է, որ F-16-ը դառնա գլխավոր թեմաներից մեկը մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը։ Ըստ Սակի՝ Զելենսկին իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ արևմտյան առաջնորդներից «հավաստիացումներ» է ստացել է, որ նրանք այդ հարցը կքննարկեն առաջիկա օրերին։
Հրատարակության տվյալներով՝ թեև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող Կիևին առաջարկել F-16-եր, սակայն Սակը հայտարարել է, որ այդ երկրները «կարևոր ձայն ունեն միջազգային կոալիցիայում», և Ուկրաինան կցանկանար, որպեսզի նրանք «ոգեշնչեն» այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Թուրքիան։
Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը կսկսվի ամռանը, ինչպես նաև կշարունակվի մյուս երկրների հետ աշխատանքը Կիևին F-16 կործանիչների հնարավոր մատակարարման ուղղությամբ։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» ստեղծման հարցը։
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
18:58
18:03
17:03
16:38
10:02 16.07.25
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
11:09 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03