Պոպուլյարությունից զրկված բրիտանացի քաղաքական գործիչներն օգտագործում են Թայվանը, որպեսզի հիշեցնեն իրենց մասին, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի այցը Թայվան։
«Որոշ բրիտանացի քաղաքական գործիչներ, որոնք կորցրել են պոպուլյարությունը, Թայվանն օգտագործում են, որպեսզի հիշեցնեն իրենց մասին, նրանք դա անում են բացառապես իրենց քաղաքական շահերից ելնելով։ Ես ուշադրություն եմ դարձրել, որ Մեծ Բրիտանիայում տարբեր շրջանակներում շատ քննադատություն է հնչել Թայվան Թրասի այցի հասցեին, այն անվանել են շոու եւ «բլոգերական դիվանագիտության» վատագույն դրսեւորում»,- ասել է Վան Վենբինը։
Դիվանագետը նշել է, որ Թրասն իր ուղեւորությամբ վնասում է իր երկրին։
«Թայվանի Դեմոկրատական առաջադեմ կուսակցությունը ծախսել է հասարակ հարկատուների փողերը, որպեսզի հաճոյանա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենակարճատեւ վարչապետին։ Դա ի սեր Թայվանի չէ, դա նրա վաճառքն է»,- ասել է Վան Վենբինը։
Ավելի վաղ Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ Թրասը երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայվան հնգօրյա այցով՝ դառնալով Բրիտանիայի առաջին նախկին առաջնորդը, որը կղզի է այցելել 27 տարում առաջին անգամ։ Լոնդոնում Չինաստանի դեսպանությունում ասել են, որ այցը «քաղաքական շոու» է եւ սադրիչ քայլ, դա Լոնդոնին օգուտ չի բերի։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02