Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելը եվրոպական երկրներին թույլ կտա վերահսկողություն իրականացնել նրա հանդեպ եւ վտանգազերծել Եվրոպան Ուկրաինայի կառավարության չմտածված գործողություններից։ Այսպիսի տեսակետ է հայտնել Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը The Economist ամսագրի հարցազրույցում։
Քաղաքական գործչի կարծիքով՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցությամբ շահագրգռված է ոչ միայն Կիեւը, այլեւ Մոսկվան, քանի որ դա կլիներ երաշխիքն այն բանի, որ Ուկրաինայի իշխանությունները ապագայում ռազմական ուղին չեն կիրառի տարածքային վեճերը լուծելու համար։ Ըստ Քիսինջերի՝ հատուկ գործողության ավարտի դեպքում ռուսական դիրքերի մի մասի կորստով եւ մյուսների պահպանմամբ կողմերից ոչ մեկը բավարարված չի լինի։ Դա կարող է կանխորոշել նոր առճակատման սկիզբը։
«Այն, ինչ ասում են եվրոպացիները դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին, ըստ իս, անխելամտորեն վտանգավոր է։ Որովհետեւ եվրոպացիներն ասում են. «Մենք չենք ցանկանում նրանց ՆԱՏՕ-ում, որովհետեւ նրանք շատ ռիսկային են»։ Դրա համար մենք զինում ենք նրանց մինչեւ վերջ եւ կտանք ամենաժամանակակից զենքը։ Հիմա մենք զինել ենք Ուկրաինան այն աստիճանի, որ արդյունքում Եվրոպայում այն կդառնա ամենալավ զինված երկիրը՝ ռազմավարական իմաստով ամենափորձառու ղեկավարությամբ»,- փաստել է Քիսինջերը։
Նա նաեւ նշել է, որ ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցության նախաձեռնությունն արդարացված է առնվազն նրանով, որ Կիեւը կորցնում է տարածքային հավակնությունների հետ կապած հարցերն ինքնուրույն լուծելու հնարավորությունը։
Նույն հարցազրույցում Քիսինջերը ԱՄՆ-ն եւ Չինաստանն անվանել է մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը։ Նրա կարծիքով՝ դա շատ բանով կախված է Թայվանի հետ կապված իրավիճակից։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02