Չինաստանը «գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է», հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ մասում, տեղեկացնում է Sky News-ը։
«Չինաստանը մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերն է ուղղված գլոբալ անվտանգությանն ու բարգավաճմանը, այն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում երկրի ներսում և հաստատակամ արտասահմանում։ Հարցը ռիսկը նվազեցնելն է և ոչ թե կապի թուլացումը»,- ասել է նա։
«Մենք կաշխատենք միասին, քանի որ G7-ն և այլ երկրներ կհամոզվեն, որ մենք կարող ենք նվազեցնել ռիսկը մեզ համար և մատակարարումների շղթայի խոցելիությունը, որոնք մենք նկատել ենք Չինաստանում, քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են թշնամական ներդրումներից մեզ պաշտպանելու համար, և դա այնպես անել, որպեսզի չվնասենք իրար»,- ավելացրել է Ռիշի Սունակը
Շաբաթ աշխարհի առաջնորդները նաև կոչ են արել Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի Ուկրաինայի հետ պատերազմը։
Համատեղ հայտարարության մեջ G7-ի առաջնորդներն ընդգծել են, որ չեն ուզում վնաս տալ Չինաստանին և ձգտում են Պեկինի հետ «կառուցողական և կայուն հարաբերությունների»։
Չինաստանի ԱԳՆ-ն, G7-ի գագաթնաժողովում հնչած արտահայտությունների կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Մեծ յոթնյակը» խոսում է «խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու» մասին, բայց իրականում այն խոչընդոտում է միջազգային խաղաղությանը, վնաս հասցնում տարածաշրջանային կայունությանը և ճնշում է այլ երկրների զարգացումը։
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
11:09 02.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
17:02 03.11.26
16:35 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02