Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահեմդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։
Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում՝ հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։
Մեկ ուրիշ տեսնագրությունից պարզ է դառնում, որ հավատացյալներից Հալիթ Դեմիր անունով մեկը բացասական է արձագանքել զենքերը պատրաստելու իմամի կոչին և մզկիթում հրմշտոց է սկսվել։
Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը և հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում, ինչից հավատացյալները հաճախ բողոքում են։
Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02