Մայիսի 22-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին: Տնօրենը շրջել է փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, առկա էլեկտրոնային շտեմարաններին, հետևեց օպերատիվ ծառայություն իրականացնող հերթափոխի աշխատանքին, զրուցեց անձնակազմի հետ: Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ՄՓՎ անձնակազմի հետ: Քննարկվել են կամավոր ատեստավորման, վերապատրաստումների անցկացման, գույքային բարելավման և ծառայության կրման մի շարք հարցեր: Տնօրենը համապատասխան կարգադրություններ տվել՝ հանձնարարելով խստագույնս հետևել կարգապահությանը և ծառայության պատշաճ կրման կանոններին: Այնուհետև ՓԾ տնօրենն այցելել է Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացրել է շարային ստուգատես․ստուգվել է ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, տեխնիկայի մարտական վիճակը։ ՓԾ տնօրենը եղել է նաև Հատուկ լեռնափրկարար ծառայությունում Կապանի լեռնափրկարար ջոկատում, ծանոթացել փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի և միջոցների պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին։ Մարզային շրջայցի ընթացքում Կամո Ցուցուլյանը այցելել է նաև Գորիսի, Քաջարանի, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներ և մարզում տեղակայված հենակետեր՝ տեղում անձամբ ծանոթացել ծառայության կրման պայմաններին և առկա խնդիրներին: ՓԾ տնօրենը ՄՓՎ պետի պաշտոնակատարին, փ/ծ փոխգնդապետ Ռ.Սահակյանին և ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան ցուցումներ է տվել և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02