«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Իշխանությունը փոխելը մի խնդիր է, նոր իշխանություն ձևավորել` մեկ այլ խնդիր: Ու իրականում ոչ ոք չի կարող ասել, թե որն է ավելի բարդ խնդիր. եղածը փոխելը, թե՞ նորը ձևավորելը:
Նոր իշխանություն ձևավորելը միայն վարչապետի աթոռին նստելն ու նախարարներ նշանակելև չէ. նոր իշխանություն ձևավորելը դա եղածից 180 աստիճան հակառակ տեսլական ունենալն ու դրա հանրային աջակցություն ապահովելու կարողությունն է: Իսկ դրա հիմքում դրված է մեկ կարևոր գործոն. ԳԱՂԱՓԱՐ:
Կարճ ասած, եթե իշխանությունը խաղաղություն է քարոզում և այդ քարոզի շղարշի տակ պետություն կործանում, ապա դրա այլընտրանքը ՊԱՏԵՐԱԶՄՆ Է, որը միակ միջոցն է պետությունը պահելու և հետագայում այն ուժեղացնելու համար:
Պատերազմը պայքարի միջոց է, հայրենիքն ու տունը թշնամուն հանձնելուց պաշտպանելու ՄԻԱԿ հասանելի ու կիրառական ձևը: Մնացածը «խաղաղության», իսկ իրականում պետության ու պետականության կործանման օրակարգի երանգներ են, որից բովանդակությունը չի փոխվում:
Հ.Գ. Շատ խորքում «արժանապատիվ խաղաղությունը» նոր պատերազմն է, որը կարող է հնարավորություն ընձեռել իրական խաղաղության, նույնն է թե` ուժերի նոր բալանսի ձևավորման համար: Պատերազմն է մոբիլիզացնելու աշխարհահայության ներուժն ու ռեսուրսները, կազմակերպելու և ինստիտուցիոնալիզացնելու է հայկական պետականությունն ու այն ամրացնող ու պահպանող օժանդակ ռեսուրսները:
Մի վախեցեք ու մի փախեք պատերազմից, ինչքան փախաք, այնքան պատերազմը գալու է ձեր հետևից` նոր զոհերով ու տարածքային կորուստներով»։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02