Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ակնկալում է, որ իշխանությունների ջանքերով մոտ ապագայում կլուծվի ԱՄՆ պետական պարտքի առաստաղի բարձրացման խնդիրը։ Այդ մասին նա հայտարարել է Լոնդոնում ելույթի ժամանակ։
«Ես ակնկալում եմ, որ այս անգամ էլ լուծում կգտնվի։ Տեսնենք, թե ինչքան կձգձգվեն բանակցությունները, և հուսանք, որ մենք ստիպված չենք լինի սպասել վերջին րոպեին»,- ասել է Գեորգիևան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պետական պարտքի առաստաղի մասին քննարկումները, որոնք ընթանում են Կոնգրեսում, «պատմականորեն բավականին լարված են, սակայն լուծում գտնել միշտ ստացվում է», քանի որ հակառակ դեպքում կտուժեն և՛ ամերիկյան, և՛ համաշխարհային տնտեսությունը։
Այժմ քննարկումները շարունակվում են։ Մայիսի 22-ին Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին քննարկեցին պետական պարտքի առաստաղի բարձրացման հարցը, սակայն համաձայնության չեկան։ Ապրիլի վերջին Հանրապետական կուսակցությունը հաստատեց մի օրինագիծ, որը պետական պարտքի առաստաղը 32,9 տրիլիոն դոլար բարձրացնելու դիմաց կպահանջի տասը տարվա ընթացքում 4,5 տրիլիոն դոլար ընդհանուր գումարի պետական ծախսերի կրճատում և պետական ծախսերի տարեկան աճը 1%-ով սահմանափակում: Դեմոկրատներն ու Բայդենը նախագիծը թշնամաբար ընդունեցին: Կողմերը փորձում են բանակցել ԱՄՆ-ում դեֆոլտը կանխելու համար
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02