Երևանի կրկեսի տնօրեն կա՝ Սոս Պետրոսյանը, մի այսպիսի արդեն թևավոր արտահայտություն ունի՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածությունը քննարկելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
Այնուհետեւ դիմելով Արմեն Դանիելյանին՝ Գեղամ Մանուկյանը ասաց, որ փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, երբ որ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է իրեն, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու:
«Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր Արմեն Դանիելյանին մակագրված քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Դանիելյանը Մանուկյանից ճշտեց, թե հարցը հնչեցվում է իրեն քննադատելո՞ւ համատեքստում և, ստանալով դրական պատասխան, շարունակեց. «Ես բավականին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը, ըստ իս, պետք է լինի առողջ: Քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և քիչ, թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում: Բացի այդ, քննադատության մեջ ներառված բաղադրիչների քիչ, թե շատ օբյեկտիվ, գնհատողական դատողություն անելու համար երեւի թե պետք է հարցին անդրադառնալ խնդրո առաջրկային առնչվող բոլոր փաստական հանգամանքներին եւ դրանցում ներառված բաղադրիչների վերլուծության եւ գնահատման համատեքստում»:
Գեղամ Մանուկյանը, ակնարկելով պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը, կրկին հարցրեց, թե դատավորը, որը կայացնում է վճիռ և հետո Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է համարում և կայացնում է հակառակ վճիռ, այդ դատավորի հետագա գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն:
Արմեն Դանիելյանը հայտնեց որ մատնանշված դատական ակտը հրապարակային է, բոլորը կարող են ծանոթանալ և, բերելով դատավորի զսպվածության նորմի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվեց պատասխանել հարցին:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02