Այսօր խորհրդարանում ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ նախագիծը ներկայացվելուց հետո, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ օրակարգում մենաշնորհների վերացման հարցը ներառելու համար:
«Մենաշնորհները Հայաստանում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը։ Դրա պատճառով տուժում են սպառողները, մեր ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալապես անապահով մարդիկ»,- նշեց նա՝ հիշեցնելով օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի այն խոսքը, որ յուրաքանչյուրը կարող է զբաղվել ներկրմամբ և հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանին էլ առաջարկել էր նման դեպքեր արձանագրելու դեպքում իրեն զանգել:
«Կարծում եմ՝ դա հարցի լուծման մեխանիզմ չէ: Առաջարկում եմ Դուք՝ որպես ԱԺ նախագահ, հարցը դնելու նպատակով հրավիրեք ԱԺ լսումներ: Շատ կարևոր է, որ թափանցիկ արվեն այդ քննարկումները, պետք է հասկանալ՝ ինչ անել, որ մենաշնորհները վերացվեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ մենաշնորհների վերացումը հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է:
«Իհարկե, միշտ էլ կարող ենք լսումներ անցկացնել»,- պատասխանեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ դեռ պետք է սպասել, մինչ վարչապետը կներկայացնի մենաշնորհների վերացման իր մեթոդը:
«Ես կարծում եմ, որ դրանով զբաղվող լուրջ կառույց կա: Անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել, թե կառավարությունն ինչ է անում: Հետո եթե անհրաժեշտ լինի, կառավարությանը հրավիրել քննարկման»,- ասաց Գալուստ Սահակյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02