«Փաստ» թերթը գրում է. «Այդքան համարձակություն կունենա՞ն Վերջին մի քանի օրերին ՔՊ-ում գերլարված, թեժ մթնոլորտ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից ու «անկլավներից» հրաժարվելու բաց հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից:
Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական խմբակցության անդամներին հանձնարարել է հերթով-կարգով շարքով իր հայտարարություններն անվերապահորեն պաշտպանելու մասին հայտարարություններ անել: Մի քանիսն արդեն աչքի ընկել են «հունանավետիսյանությամբ»՝ ընդհուպ հասնելով այնպիսի անհեթեթ ծայրահեղությունների, ինչպես, օրինակ՝ արցախահայությանը Գլենդելում կամ Ավստրալիայում ապրող հայերի հետ համեմատելը: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը խուսափում են և աշխատում են այս օրերին մաքսիմալ ստվերում մնալ:
Մի շարք քպականներ նեղ շրջապատում ասել են, թե ցանկություն չունեն պատասխանատվություն կրել նման կապիտուլ յացիոն գործողությունների համար: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք անհանգստացած են ոչ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պատասխան են տալու, այլև նրա համար, որ մի օր կարող է արթնանան ու պարզեն, որ այլևս իշխանություն չունեն, մնացել են անհենարան ու «անտեր»:
Մեր տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ ցանկանում են հրաժարվել պաշտոնից կամ մանդատից, սակայն վախենում են, քանի որ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա «կոմպրոմատներ» ունի և ամեն քայլի կդիմի՝ միայն թե հեռացողներ չլինեն:
Ի դեպ, կան կարծիքներ, որ այդ ծանր մթնոլորտի հետևանքն էր նաև հերթական սադրանքը, որ քպականները երեկ իրականացրեցին խորհրդարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03