Մասնավոր մեքենան աննկատ միացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի շարասյանն ու հայտնվել Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքադաշտում, որտեղ նրա վարորդը անխոչնդոտ մոտեցել է քաղաքական գործչին եւ բռնել նրան, ուրբաթ տեղեկացրել է Bild պարբերականը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ միջադեպը, որը, պարբերականի հարցումից հետո, արդեն հաստատել են կանցլերի գրասենյակում, տեղի է ունեցել չորեքշաբթի գիշեր Մայնի Ֆրանկֆուրտում, երբ Շոլցը ոստիկանության շքախմբի ուղեկցությամբ վերադառնում էր ԵԿԲ հիմնադրման 25-ամյակի տոնակատարությունից։ «Շոլցի կառավարական ինքնաթիռ նստելուց մի քանի ակնթարթ առաջ 48-ամյա տղամարդն իբր հունական ազգանվամբ վազել է թռիչքադաշտով դեպի Շոլցը, բռնել նրան ձեռքով եւ դեպի իրեն քաշել՝ մինչ այդ միանալով կանցլերի շքախմբին իր մասնավոր մեքենայով»,- տեղեկացրել է պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվել է, աննկատ միանալով շքախմբին՝ տղամարդու մեքենան մտել է օդանավակայանի տարածք Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության աշխատակիցների համաձայնությամբ, որոնք նրան ուղեկցող են համարել։ «Միայն այն ժամանակ, երբ տղամարդը բաց է թողել Շոլցին, թիկնապահները գիտակցել են իրավիճակի վտանգավորությունը»,- գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ միջադեպից հետո կալանավորված տղամարդը խոստովանել է, որ շքախումբը հարսանեկանի տեղ է ընդունել։ Պարբերականի աղբյուրի համաձայն՝ այս պատահարը հետեւանքներ կունենա պատասխանատու անձանց համար, որոնք պետք է ապահովեին Գերմանիայի կանցլերի պահպանությունը։
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33