Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին մեկնաբանել է ԻԻՀ-ի եւ Աֆղանստանի միջեւ վերջերս տեղի ունեցած սահմանամերձ բախումը՝ հայտարարելով, որ թալիբների հետ բանակցություններ են վարվել, եւ ներկա պահին ոչ մի խնդիր չկա, տեղեկացրել է Mehr-ը։ «Սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն աֆղանստանցի սահմանապահների կողմից եւ, բնականաբար, իրենց արձագանքը եղել է համարժեք»,- ընդգծել է նախարարը։ Նա ավելացրել է, որ սահմանակետը բաց է տրանսպորտի համար։ «Թալիբան» շարժման ուժերը Զաբուլ շրջանում կրակ են բացել Սասոլի անցակետի ուղղությամբ, շաբաթ առավոտյան։ Բախումների հետեւանքով զոհվել է երկու իրանցի սահմանապահ, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Խոսելով Իրանի իրավունքների մասին Խիրմանդ գետի (հայտնի է նաեւ որպես Գիլմենդ) ջրերի նկատմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարարը նշել է. «Եթե ջրամբարներում ջուր կա, «Թալիբանի» կողմը պետք է բաժին հատկացնի Իրանին, իսկ եթե չկա, այդ հարցը պետք է պարզվի մեզ համար։ Որովհետեւ մեր փորձագետները կարծում են, որ այդ ջրամբարներում ջուր կա, բայց թալիբանյան կողմը պնդում է, որ ջուր այնտեղ չկա»։ Վահիդիի խոսքով՝ կստեղծվի համատեղ կոմիտե ջրամբարներ այցելելու եւ խնդիրը լուծելու համար։ Իրանի պահանջներն այդ իրավունքի հարցում հիմնված են այն պայմանագրի վրա, որը կնքվել է 1973թ., եւ այդ առնչությամբ տարբեր մակարդակներում իրականացվել են հանգամանալից բանակցություններ։ Իրանի պաշտոնական անձինք մշտապես ընդգծել են Իրանի եւ Աֆղանստանի միջեւ 1973թ. Խիրմանդ գետի պայմանագրի ճիշտ կատարման կարեւորությունը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02