Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղի շահերը պաշտպանելու փոխարեն գերադասեց նահանջել, առանց վերապահումների ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Այս մասին «Ռուսարմինֆո»-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Դա ընդգծվել է անցյալ տարի Արևմուտքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ և հաստատվել այնտեղ, Արևմուտքում և Մոսկվայում վերջին հանդիպումների ժամանակ»,-ընդգծել է նա:
Այս կապակցությամբ Զատուլինը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման խնդիրը, ԼՂ կարգավիճակի խնդիրը երկար տարիներ եղել է բանակցությունների առարկա։ Հայաստանի ղեկավարությունը վիճում է այլ հարցերի շուրջ, բայց ոչ կարգավիճակի հարցի շուրջ, նշել է պատգամավորը։
Նա հիշեցրել է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մոսկովյան հանդիպումից առաջ, մասնավորապես ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին. «Այդ ամենը շատ մտահոգիչ պատկեր է ստեղծում Ռուսաստանի համար, երբ նա պայքարում է իր ներկայությունը պահպանելու համար: Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ առաջին հերթին ԼՂ հայ բնակչության համար, ռուսական խաղաղապահի զորակազմի հետագա ներկայության հարցն է ԼՂ-ում», ասել է Զատուլինը:
«Կարծում եմ, որ պետք չէ հեռատես լինել՝ պատկերացնելու համար, որ չնայած բոլոր ռեւերանսներին ու հաճոյախոսություններին, ադրբեջանական կողմը կձգտի նրան, որ դուրս մղի ռուսական խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, հենց որ ստորագրվի համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի վերջապես իր համար լուծի ԼՂ-ի հետ կապված հարցը, դադարի այն անվանել Լեռնային Ղարաբաղ, ինչպես արդեն անում են: Նրանք իրականացնում են իրենց քաղաքական գիծը՝ ստացեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք։ Ինչով է այս գիծը տարբերվում 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունից, նրանով, որ այն չի ենթադրում ուղղակի ֆիզիկական ոչնչացում:
Բայց ինչպես հիշում ենք, Հայոց ցեղասպանությունն ուղեկցվել է հայերի զանգվածային տեղահանմամբ Թուրքիայի հայկական գավառների պատմական բնակության վայրերից։ Ադրբեջանն այժմ դրան է ձգտում, և նրանց պետք չեն վկաներ, նրանց պետք չեն Ռուսաստանն ու նրա խաղաղապահի ուժերը։
Այն հույսերը, որ ինչ-որ մեկը գուցե արհեստականորեն ստեղծում է, թե Արևմուտքը միացել է գործընթացին, նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ Արևմուտքում հիմնական շահը տարածաշրջանում վնաս պատճառելն է, առաջին հերթին, Ռուսաստանին, երկրորդ՝ Իրանին։ Երկուսն էլ իրականացվում են։
Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ։ Ադրբեջանը գնում է այս ճանապարհով, քանի որ հասկանում է, թե հարցն ինչում է։ Ամեն շաբաթ Իրանում բացահայտվում է իրանցի լրտեսների հերթական խմբաքանակը։ Այնտեղ հակաիրանական հիստերիա է սերմանվում։ Ո՞վ է շահագրգռված հարաբերությունների սրմամբ: Առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, Իսրայելը»,- ասել է Զատուլինը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02