ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի 700 զինծառայողից բաղկացած ջոկատն ուղղվել է մասամբ ճանաչված Կոսովո: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում տարածաշրջանում իրավիճակի խաղաղ կարգավորումից, գրում է kommersant.ru-ն։
«ՆԱՏՕ-ի 700 զինծառայող արդեն տեղափոխվել է Կոսովո՝ մեր ուժերին աջակցելու համար: Այնուամենայնիվ, դա չի նշանակում խաղաղ կարգավորման մերժում, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ԵՄ հովանու ներքո անցկացվող բանակցություններին (Բելգրադի և Պրիշտինայի միջև)», - ասել է Ստոլտենբերգը Օսլոյում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես:
Մայիսի 25-ին Հյուսիսային Կոսովոյում բախումներ են սկսել հյուսիսային շրջաններում մեծամասնություն կազմող էթնիկ սերբերի և տեղի ոստիկանության միջև։ Սերբերը բողոքում են Կոսովոյի հյուսիսային քաղաքներում ալբանացի քաղաքապետների պաշտոնավարման դեմ։ Երեկ՝ մայիսի 29-ին, ցուցարարները բախվել են ոստիկանության կոշտ հակազդեցությանը։ Օրվա վերջում KFOR-ի ուժերը վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերը։ Այդ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի առաքելության 41 զինվոր և 52 էթնիկ սերբ, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Իրավիճակի սրման ֆոնին Վուչիչը հրամայել է զորքերը տեղափոխել Կոսովոյի սահման։ Հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ։
«Կեղծ քաղաքապետների անհապաղ դուրսբերումը և, այսպես կոչված, Պրիշտինայի ոստիկանության ստորաբաժանումների դուրս բերումը պայման է Կոսովոյում և Մետոհիայում խաղաղություն պահպանելու համար»,- նշել է նախագահը։ Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են հետ կանչել ալբանացի քաղաքապետներին։
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44