Արցախի երեխաներին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ քայլեր ձեռնարկել։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․
«Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների և զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ՝ Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով։ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար և անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական և տարրական իրավունքներից և ազատություններից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, զարգացումը, ընտանիքի վերամիավորումը, հոգեբանական և մտավոր անձեռմխելիությունը, բավարար կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու և ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքից՝ մնալով օտարված ծնողական խնամքից, սիրուց և ընտանեկան միջավայրից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1820 երեխա շրջափակման պատճառով չեն կարողացել տեսնել իրենց ծնողներից մեկին կամ երկուսին, ինչի հետևանքով երեխաները լուրջ հոգեկան տառապանքներ են կրել: Արցախի բոլոր հաստատություններում կրթական գործընթացը պարբերաբար խաթարվել է Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման պատճառով՝ հանգեցնելով երեխաների ընկալունակության և ուշադրության մակարդակի ընդհանուր նվազմանը։ Համապատասխան սոցիալականացման բացակայությունը, խաթարված կրթությունը, ինչպես նաև ընտանիքների և հարազատների հետ բաժանումը հանգեցրել են հոգեբաններին և նյարդաբաններին երեխաների այցելությունների աճին՝ շուրջ 47 տոկոսով։ Արցախցի երեխաների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չեն կարողանում դիմել ուսումնական հաստատություններ և Արցախից դուրս օգտվել կրթական հնարավորություններից։ Արցախ սննդամթերքի ժամանակին և բավարար մատակարարումների բացակայության պայմաններում երեխաները, այդ թվում՝ նորածինները, կանգնած են թերսնուցումից, վիտամինների և հանքանյութերի պակասի և դրանից բխող առողջական խնդիրների լուրջ սպառնալիքի առաջ։ Երեխաների իրավունքները մարդու իրավունքներ են, և դրանք պետք է լինեն համընդհանուր՝ անկախ երեխայի ծագումից կամ էթնիկ պատկանելությունից: Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Այնինչ, 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հետապնդում է կայուն զարգացման նպատակներ, արցախցի երեխաները դեռևս պայքարում են իրենց հիմնական իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ապահովման համար։ Արցախի երեխաների սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ քայլեր ձեռնարկել արդյունավետորեն պաշտպանելու մեր երեխաների իրավունքները և կանխելու Ադրբեջանի հայատյաց և բռապետական ռեժիմի կողմից ամեն օր հնչեցվող սպառնալիքները։ Աշխարհի բոլոր երեխաների, այդ թվում Արցախի 30,000 երեխաների անհոգ ներկայի և ապագայի պաշտպանությունը մեր համընդհանուր պատասխանատվությունն է»։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55