«Մայիսի կեսերին, խափանման միջոցի քնության ժամանակ մենք շատ խիստ ռեժիմ էինք առաջարկում, տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է, որը ենթադրում է, որ անձը տնից դուրս գալու հնարավորություն չունի»,-զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝Գայանե Մարտիրոսյանի դատական նիստի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա հայտնեց, որ եթե դատարանը տնային կալանքը թողնի ուժի մեջ, ապա իրենք Արդարադատութայն նախարարության պրոբացիոն ծառայության հետ պետք է աշխատանքներ կատարեն:
«Ես հուս ունեմ, որ այդ հնարավորությունը կտրվի առնվազը հունիսի 10-ին Եռաբլուր այցելելու հետ կապված՝ տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձն է»,-հայտնեց Մելիքյանը և բացատրեց, որ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային սարք է տեղադրվում ոտքին, որը ֆիքսում է տեղաշարժը, նաև էլեկտրոնային ծառայություններից՝ զանգերի, կապի մեջ մտնելու որոշակի արգելք է սահմանվում: Իրավապաշտպանը բացատրեց, որ տնային կալանքը նշանակում է, որ տիկին Գայանեի հետ պետք է տանը մարդ լինի, որպեսզի կարողանան ապահովել կալանքի պայմանները և նրա աղջիկն ու փեսան դատարանում հաստատել են, որ պատրաստ են գնալ նրա տուն: «Տնային կալանքը բավական խիստ խափանման միջոց է, բայց այս որոշման տևողությունը մինչև ներկայում ընթացող դատական նիստում դատարանի որոշման կայացումն է: Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունը անգամ չի փորձի նորից կալանքի մասին մտածել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Աղբյուր` Panorama.am
11:37
11:25
11:05
10:47
10:22
09:47
09:27
09:03
00:00
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02