Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող իրավական շրջանակային նոր փաստաթղթում կան զգայուն հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ անհամաձայնությունների առկայությունը տրամաբանական է, քանի որ ՀՀ-ն ԵՄ հետ բանակցում է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Թե երբ կավարտվեն բանակցություններն ու կստորագրվի փաստաթուղթը, պատգամավորը դժվարացավ ասել, նշեց, որ կարևորն այն է, որ արդյունքում կունենանք 1996-ից մինչ օրս գործող «Գործընկերության և համագործակցության մասին» փաստաթղթին փոխարինող համաձայնագիր։
- Այս օրերին Երևանում ընթանում են ՀՀ-ԵՄ իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների՝ առևտրի և ներդրումների մասին գլխի բանակցությունները: Ի՞նչ արդյունքի ենք հասել:
- Ընդհանուր առմամբ ևս մեկ անգամ պետք է փաստել, որ ՀՀ-ԵՄ միջև մեկնարկած բանակցությունները նախատեսված ծրագրի շրջանակներում շարժվում են առաջ: Մենք պետք է կարողանանք բոլոր խնդիրների վերաբերյալ դետալացված համաձայնության հասնել: Ողջունելի է, որ Եվրամիության մեր գործընկերները լիարժեք ըմբռնումով են մոտենում Հայաստանի կողմից առաջադրվող բոլոր առաջարկներին, որոնք համատեղելի կլինեն մեր ինտեգրացիոն քաղաքականության հետ՝ նկատի ունենալով բոլոր այն խնդիրները, որոնք կարևոր են ԵՄ հետ մեր համագործակցության օրակարգը պատշաճ մակարդակի վրա պահելու համար: Կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում կունենանք պատրաստի փաստաթուղթ: Այս պահին արդեն չորրորդ փուլի մեջ ենք գտնվում՝ ամփոփիչ փուլում:
- ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարեց, որ կողմերի համար կան նաև դեռևս չհամաձայնեցված՝ զգայուն հարցեր: Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցերի մասին է խոսքը:
- Դրանք հենց համատեղելիության խնդիրներն են տնտեսական մասով: Մենք չենք բացառում նոր առևտրային համագործակցությունը՝ օգտվելով նաև Եվրամիության տարածքի տնտեսական ու առևտրային հնարավորություններից: Իհարկե, անհնարին ոչինչ չկա: Զգայուն է այնքանով, որքանով մենք չենք հակադրել ԵԱՏՄ-ում ստանձնած մեր պարտավորություններին: Վստահ եմ, որ երկուստեք գոյություն ունեցող լիարժեք ըմբռնման ոլորտում կգտնվեն լուծումներ:
Ավելին` այստեղ
14:02
12:33
12:04
11:11
18:33
18:15
17:47
17:23
17:09
11:47
11:25
11:04
10:35
10:17
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
17:23 21.12.24
11:04 21.12.24
11:25 21.12.24
10:17 21.12.24
18:15 21.12.24
17:47 21.12.24
12:04 22.12.24
17:09 21.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17