Ամերիկյան The Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանն ԱՄՆ-ին սպառնացել է արմատապես վերանայել Էր Ռիադի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Ըստ թերթի աղբյուրների՝ դրա պատճառն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն էին առ այն, որ Սաուդյան Արաբիան «հետևանքների կբախվի» նավթի արդյունահանումը կրճատելու որոշման պատճառով։
2022 թվականի հոկտեմբերին Բայդենը նախազգուշացրել էր, որ Սաուդյան Արաբիան «որոշ հետևանքների կբախվի», ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին, էներգակիրների բարձր գների պայմաններում նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ ՕՊԵԿ+-ի որոշումն առաջ տանելու համար:
Սակայն, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն թագավորության դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
«Հանրային տիրույթում հնչած այս հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիվանագիտական հայտարարություններով պաշտպանել են իրենց գործողությունները։ Այնուամենայնիվ, թագաժառանգ բեն Սալմանը մասնավոր կերպով սպառնացել է հիմնովին փոխել ԱՄՆ-Սաուդյան հարաբերությունները և զգալի տնտեսական վնաս պատճառել ԱՄՆ-ին, եթե նրանք նման քայլեր ձեռնարկեն»,- հայտնում է WP-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի հետախուզությունից եղած արտահոսքին, որը հրապարակվել է Discord հարթակում:
Բացի այդ, ըստ հրապարակման, Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել է, որ «որևէ գործ չի ունենա» ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ։
Սպիտակ տան խոսնակը WP-ին ասել է, որ ինքը «ոչինչ չի լսել» Սաուդյան Արաբիայի կողմից Միացյալ Նահանգների հասցեին հնչող նման սպառնալիքների մասին:ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը թերթին հայտնել է, որ այս պահին Վաշինգտոնն ու Էր Ռիադը շարունակում են ակտիվ համագործակցությունը, և երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրների մասին հաղորդագրությունները հավաստի չեն:
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02