Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին: Հանձնաժողովից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ կայացված որոշումների կատարման ընթացքի, հետագա համագործակցության ուղղությունների, հակամենաշնորհային կոմպլաենսի միջոցով մրցակցային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, հակամրցակցային և մրցակցությունը սահմանափակող այլ համաձայնությունների արդյունքում պետությանը հասցված վնասի դատական կարգով վերականգնման և օրակարգային այլ թեմաների վերաբերյալ: ՄՊՀ նախագահը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով: Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է մասնակիցներին ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակում համատեղ գործունեության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ խորհուրդն ապահովել է պայմաններ ԱՊՀ տարածքում արդար ու բարեխղիճ մրցակցության համար և ամրապնդել մասնակից պետությունների մրցակցային գերատեսչությունների համագործակցությունը: Զեկույցում մասնավորապես անդրադարձ է կատարվել զեղչերի և այլ ակցիաների նոր կարգավորումներին և դրանց կիրարկման արդյունքներին, էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների ոլորտներում իրականացված ուսումնասիրություններին, իրավակիրառ գործունեության շրջանակում հարուցված առավել ուշագրավ վարույթներին:
09:27
09:03
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02