ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային խորհուրդը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գաղտնի փաստաթղթեր պահելու համար: Արդարադատության նախարարությունը ծանուցել է Թրամփի փաստաբաններին մեղադրանքի մասին․ նախկին նախագահն այդ մասին տեսաուղերձ է հրապարակել սոցցանցերում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ «Շատ ցավալի է։ Նրանք գնում են ժողովրդական նախագահի հետևից։ Նախագահ, ով ավելի շատ ձայներ է հավաքել, քան կենդանի որևէ նախագահ։ Սա շարունակվում է յոթ տարի։ Նրանք չեն կարող կանգ առնել: Ես անմեղ եմ»,-հայտարարել է Թրամփը։ Թրամփի փաստաբան Ջեյմս Թրասթին «CNN»-ին փոխանցել է, որ մեղադրանքները վերաբերում են երկրի պաշտպանությանն առնչվող գաղտնի տեղեկատվության կանխամտածված պահպանմանը, կեղծ հայտարարություններին և դավադրությանը: Սպասվում է, որ նախկին նախագահը կներկայանա Մայամիի դաշնային դատարան: Ըստ «AP» գործակալության, Թրամփի դեմ մեղադրանքը ներառում է յոթ կետ: Այսպիսով, Թրամփն ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, ում մեղադրանք է առաջադրվել դաշնային դատարանում։ Անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան հարյուր գաղտնի փաստաթուղթ: Թրամփի պնդմամբ, փաստաթղթերի հետ կապված որևէ խախտում թույլ չի տրվել: Յոթ կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը, որը չի հրապարակվել, Թրամփին մեղադրում է նաև դաշնային օրենքները խախտելու մեջ, որոնք արգելում են «ազգային պաշտպանության տեղեկատվության» չարտոնված պահպանումը, ինչը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում: Մեղադրական եզրակացությունը, թեև լուրջ հարված է Թրամփին, սակայն չի արգելում նրան երկրորդ անգամ ընտրվել։
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33