Եգիպտոսում մահացած ռուսաստանցու՝ Վլադիմիր Պոպովի հայրը շնաձկան հարձակումից հետո պատմել է, որ լողափը, որտեղ նա որդու հետ հանգստանում էր, անվտանգ էր, դժբախտությունը պատահել է հաշված րոպեների ընթացքում։ «Գնացինք լողափ հանգստանալու։ Տղայիս վրա շնաձուկ հարձակվեց, ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում. սա լիովին անհեթեթ հանգամանքների զուգադիպություն էր, քանի որ սա անվտանգ լողափ է»,- Յուրի Վլադիմիրովիչի խոսքը մեջբերում է Telegram 112 ալիքը։ Մահացածի հայրը պատմել է, որ նախկինում նման բան այնտեղ չի եղել, շուրջը նավեր ու զբոսանավեր են եղել։ Շնաձկները սովորաբար հարձակվում են վայրի լողափերում, նշել է նա։ Յուրի Վլադիմիրովիչը պատմել է, որ ողբերգության պահին մոտակայքում զբոսաշրջիկներ են լողացել, սակայն որդուն օգնելն արդեն անհնար է եղել։ «Այդ մսաղացը տեղի է ունեցել 20 վայրկյանում, նրան պարզապես քաշել են ջրի տակ»,- ասաց նա։ Հայրը պատմել է, որ ծրագրում է դիակիզել որդու մարմինը ու մոխիրը տանել Ռուսաստան։ Հուրգադայում բռնել են Ռուսաստանի քաղաքացու վրա հարձակված շնաձկանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը։ «Եգիպտական Հուրգադայում ռուսաստանցու վրա հարձակված շնաձկանը բռել են»,- ասել է աղբյուրը։ Ծովային գիշատիչը հանգստացողի վրա հարձակվել է հինգշաբթի Dream Beach-ի մոտ։ Եգիպտոսի իշխանություններն արգելել են լողալ Կարմիր ծովի ափի այն հատվածներում, որտեղ հինգշաբթի շնաձկան հարձակման հետեւանքով ռուսաստանցի է մահացել։ Այս հրամանն ընդունել է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01