Սաուդյան Արաբիան ցանկանում է համագործակցել, այլ ոչ թե մրցակցել Չինաստանի հետ, կիրակի հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը, նշելով, որ հաշվի չի առնում Արեւմուտքի կասկածները իրենց աճող կապերի առիթով, հայտնում է Reuters-ը: Սաուդյան Արաբիայի՝ աշխարհի խոշորագույն նավթ արտահանողի, երկկողմ հարաբերությունները էներգետիկ ռեսուրսների աշխարհի ամենամեծ սպառողի հետ, հիմնված են ածխաջրածինների վրա: Բայց Էր-Ռիադի եւ Պեկինի միջեւ համագործակցությունը խորացել է նաեւ անվտանգության եւ նուրբ տեխնոլոգիաների ոլորտում՝ քաղաքական կապերի ջերմացման ֆոնին, ինչը լրջորեն մտահոգել է ԱՄՆ-ին: Պատասխանելով արաբ-չինական գործարար համաժողովի ընթացքում երկկողմ հարաբերությունների քննադատության մասին հարցին, արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանն ասել է. «Իրականում ես դա հաշվի չեմ առնում, քանի որ․․․ որպես գործնական մարդ․․․ հիմա դու կգնաս այնտեղ, որտեղ հնարավորություն կունենաս»։ Չինացի գործարարներն ու ներդրողները հավաքվել էին Էր-Ռիադում համաժողովի, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցից մի քանի օր անց: Մարտին Սաուդյան նավթային հսկա Saudi Aramco-ն հայտարարեց երկու խոշոր գործարքների մասին, որոնք ուղղված են Չինաստանում բազմամիլիարդանոց ներդրումների ավելացմանը եւ Չինաստանին հում նավթի ամենամեծ մատակարարի իր կարգավիճակի ամրապնդմանը: Երկու պետությունները դարձել են հայտարարված խոշորագույնները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Սաուդյան Արաբիա դեկտեմբերևյան այցի պահից, երբ նա կոչ արեց նավթի առեւտուրն իրականացնել յուանով, ինչը կթուլացնի դոլարի գերակայությունը:
«Չինաստանում նավթի պահանջարկը դեռ աճում է, հետեւաբար, իհարկե, մենք պետք է բավարարենք այդ պահանջարկի մի մասը», - ասել է արքայազն Աբդուլազիզը: Երկու երկրների զարգացման դինամիկան մեծացրել է նաեւ Չինաստանի եւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի հեռանկարները։ Այդ խորհրդում գերիշխում է Սաուդյան Արաբիան՝ 2004 թվականից։ :
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14