Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի նորակոչիկը վարժանքների ժամանակ կրակել է երեք հրահանգիչների, որոնցից երկուսը սպանվել են, մեկը՝ ծանր վիրավորվել:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական Գիֆու պրեֆեկտուրայում ինքնապաշտպանության ուժերի՝ հրաձգարանում անցկացվող վարժանքների ժամանակ:
Ըստ Ցամաքային ինքնապաշտպանության ուժերի՝ 18-ամյա նորակոչիկը ձերբակալվել է տեղում՝ առավոտյան ժամը 9:10-ի սահմաններում: Սպանվածները 52 և 25 տարեկան են, վիրավորը՝ 25 տարեկան:
Նորակոչիկը ցամաքային ինքնապաշտպանության ուժերին էր միացել ապրիլին և նույն գնդից էր, որից հարձակման ենթարկված իր վերադասներն էին: Վարժանքներում ընդգրկված էր անձնակազմի գրեթե 120 անդամ, այդ թվում՝ շուրջ 70 նորակոչիկ:
Ցամաքային ինքնապաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ գերատեսչությունն ամբողջ երկրում անմիջապես կկասեցնի բոլոր վարժանքները, որոնք ներառում են հրաձգություն և պայթյուններ՝ ապահովելու զորքերի անվտանգությունը: Նաև կստեղծվի հետաքննիչ հանձնաժողով՝ նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար:
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
11:09 02.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
17:02 03.11.26
16:14 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02