Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում անտառային հրդեհների վերաբերյալ «TbiEx2023» լայնածավալ վարժանքը, որին մասնակցում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարած պատվիրակությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» ծրագրի 3-րդ փուլի (PPRD East 3) նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայունությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Ուկրաինայում:
«Աղետները սահմաններ չեն ճանաչում» կարգախոսով (PPRD East 3) ծրագիրն աջակցում է մասնակից երկրներին վաղ նախազգուշացման համակարգի կիրառման միջոցով վաղ գործողությունների հիման վրա քաղաքացիական պաշտպանության ավելի ուժեղ համակարգի ձևավորման հարցում:
Հունիսի 12-14-ը Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում տեղի են ունեցել քննարկման վրա հիմնված վարժանքներ, իսկ հիմնական դաշտային լայնածավալ վարժանքը նախատեսվում է անցկացնել հունիսի 15-16-ը Թբիլիսիից դուրս՝ Դիդո Լիլոյում, որի ընթացքում կխաղարկվի քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային ազդեցություններով անտառային հրդեհների սցենար և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացում:
Նշենք, որ վարժանքի մեկնարկը տրվել է հունիսի 13-ին վիրտուալ տիրույթում՝ «Dewetra» բազմակի ռիսկերի կանխատեսման իրական ժամանակի հարթակի (վաղ նախազգուշացման համակարգ) կիրառման միջոցով, որի նպատակն է ակտիվ մշտադիտարկման և քարտեզագրման շնորհիվ վաղ հայտնաբերել անտառային հրդեհները և կանխատեսել գործողությունների ընթացքը։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02