Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է.
«Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Սրանով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը ապահովելու իր միջազգային պարտավորությունները և անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը: Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձնաց փոխադրումը, որոնք ստիպված հետ են վերադարձել Ստեփանակերտ: Բացի այդ, չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։ Ադրբեջանն օգտագործում է բացառապես միայն ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների միջոցով դեպի Արցախ մարդասիրական փոխադրումների և օգնության իրականացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունների խոչընդոտումը՝ որպես Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, վախի տարածման, հոգեբանական ճնշման և Արցախում անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ: Արցախի ժողովրդի համար Լաչինի միջանցքի կարևորությունն ու մարդասիրական նշանակությունը հստակ արտացոլվել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով միջանցքի համար սահմանվել է հատուկ է ռեժիմ: Փակելով Արցախի ժողովրդի համար կենսական նշանակությունը ունեցող միջանցքը՝ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլև վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ահազանգել է միջազգային հանրությանը Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգի մասին։ Այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է մեր մտահոգությունները և ընդգծում առկա սպառնալիքների աճող բնույթը, քանի որ Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների դիտավորյալ և հանցավոր արգելափակումն ավելի են խորացնում Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը»։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03