Փաստաբանների պալատի շենքի դիմացից մեկնարկած երթի մասնակից փաստաբանները հասան Եվրամիության գրասենյակ։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ոստիկանության բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ իրականացրած բռնությունները։ Վերջերս ոստիկանությունում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Նա նաև հայտարարել է՝ իր պաշտպանյալին խոշտանգել են ոստիկանությունում։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ԵՄ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջերս ոստիկանական բաժանմունքում արձանագրվել է փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու ևս մեկ դեպք, ինչը շատ դատապարտելի ու անընդունելի երևույթ է։ Նա ընդգծեց, որ ամենամտահոգիչն այն է, որ այս երևույթներն արդեն շարունակական բնույթ են կրում։
«Այսօրվա մեր ակցիայի նպատակը հետևյալն է՝ Եվրամիության, Եվրախորհրդի ֆինանսական միջոցները օգտագործվում են դատաիրավական բարեփոխումների համար Հայաստանում։ Այս կառույցները մեր գործընկերներն են, համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և առհասարակ այս համակարգի բարելավմանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այսքան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում և այսքան ջանքեր գործադրելու դեպքում՝ մենք այսօր ունենում ենք նման երևույթներ»,- ասաց նա։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02