Չնայած նրան, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախկին նախարար է, բժշկական ծառայության փոխգնդապետ է, սակայն նրան կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ քիչ առաջ դատարանը Աշոտյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:
«Ես չեմ զարմանա, որ նա պահվի սովորական քրեական հանցագործների հետ, որովհետեւ սա վրեժխնդրություն է: Այս ամենի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց փաստաբանը: Նա ասաց, որ Աշոտյանի դեմ ցուցմունք տվող անձ չկա: Աթանեսյանը նշեց, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի: Անդրադառնալով ՔԿ-ի կողմից տարածած ձայնագրությանը, Աթանեսյանն ասաց. «Այդ անձինք չեն ձերբակալվել: Դա գինովցած երկու հոգու խոսակցություն էր: Իսկ հնարավո՞ր է, որ մեկը մյուսին խաբում են, դա ստուգե՞լ եք, առերեսվե՞լ է Աշոտյանի հետ, ի վերջո այդ խոսակցությունից երեւում է, որ իրենց են ուզում Աշոտյանին ճնշել: 4 տարի այս գործը քննվել է, եթե կրիմինալի նշույլներ լիներ, ապա թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակին կկալանավորեին: Այդ գործը հասել էր նրան, որ պետք է կարճվեր Հակակոռուպցիոն կոմիտեում: Բայց պարոն Քյարամյանը այստեղ հանցակազմ տեսավ»: Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են երեկ՝ հունիսի 15-ին: Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը: Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03