Արցախի Հանրապետոթյան արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանությամբ է հանդես եկել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության առնչությամբ. «Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը. Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: 44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։ Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել է 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները։ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։ Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական և անհատական ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը և մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03